Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Համայնքի ղեկավարից փախան, բայց փոսն ընկան

Համայնքի ղեկավարից փախան, բայց փոսն ընկան
13.09.2012 | 21:17

Եթե համայնքի ղեկավարները երազում են քաղաքապետի խորհրդականի պաշտոնի մասին, ապա իրենց համայնքում մատը մատին չպետք է տան։ Այս եզրակացությանն են հանգել Քանաքեռ-Զեյթունի բնակիչները, տեղեկանալով, որ իրենց վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական` վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման գծով։ Եթե նկատենք, թե ինչպիսի աղբավայրի են վերածվել Քանաքեռ-Զեյթունի փողոցները և հաշվի առնենք բնակիչների բողոքները, ինչպես նաև հողերի վաճառքի, որոնց պարբերաբար փաստերով անդրադարձել է «Իրատես de facto»-ն, ապա մնում է պատկերացնել` ինչի կվերածվի մայրաքաղաքը նոր խորհրդականի «թեթև» ձեռամբվ։ Հետաքրքրական է, որ չնայած Քանաքեռ-Զեյթուն բնակիչների դժգոհություններին, Արայիկ Քոթանջյանի աշխատանքից գոհ է քաղաքապետարանը։ Ըստ քաղաքապետարանի լրատվական ծառայության, «հաշվի են առնվել նրա տարիների փորձը և փայլուն աշխատանքը»։ Մնում է ափսոսալ, որ այդ փայլը չի երևում Քանաքեռ-Զեյթունում։ Բայց այն, որ Արայիկ Քոթանջյանը, ըստ ամենայնի, փայլուն աշխատել է` փայլուն պաշտոն զբաղեցնելու համար, ակներև է։

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է Գևորգ Ղազարյանին` որպես վարչական շրջանի նոր ղեկավարի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ